Encyclopedia

Առանձար (Գոյումճյան Միսաք Քերովբեյի)

Գրող, երգիծաբան Առանձարը (իսկական անունը՝ Գոյումճյան Միսաք Քերովբեյի) ծնվել է գյուղաքաղաք Թալասում (Կեսարիա): Ավարտել է Ցյուրիխի համալսարանը: 1907-ին եղել է Ալեքսանդրիայի, 1913-ին՝ Ադանայի ազգային վարժարանների տնօրենը:

Լույս են տեսել նրա «Վշտի ծիծաղ» (1905) երգիծական նորավեպերի հավաքածուն, «Փրկիչներ» (1907) դրաման: Պատկերել է հայ ժողովրդի վիճակը սուլթանական Թուրքիայում («Կախաղանէն... ամուսնութիւն», «Բուրդի վաճառականութիւնս», «Մորուքի սանտրը», «Երկու պատկեր») և նրա ազգ-ազատագրական պայքարը: Ռեալիզմի գեղագիտության դիրքերից առաջադրել է գրականությունը կյանքին ծառայեցնելու, ժողովրդի հույզերն ու ձգտումներն արտահայտելու սկզբունքներ:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.