Encyclopedia

Վոլֆ Մեսսինգ

Վոլֆ Մեսսինգը ծնվել է 1899թ. սեպտեմբերի 10-ին Լեհաստանում: Փոքր տարիքում փախչելով տնից՝ իր շնորհն առաջին անգամ գիտակցել է գնացքում, երբ առանց տոմսի երթևեկելիս վագոնավարը հանգիստ դակել է իրեն պարզած հասարակ թերթի կտորը:
Նա սովորել է հայտնի նյարդաբան պրոֆեսոր Աբելի մոտ, ծանոթ է եղել Ֆրեյդին, ելույթներով շրջագայել է ողջ աշխարհում: Այնուհետև կալանավորվել է Հիտլերի մահը գուշակելու համար և փախել է բանտից՝ մտովի հրամայելով բոլոր բանտապաններին հավաքվել իր խցում:
 
Նրան մնում էր միայն դուրս գալ այնտեղից, փակել դուռը և հեռանալ: Մեսսինգը ծածուկ հասել է Արևմտյան Բուգ գետը, լողալով անցնել այն և հայտնվել Սովետական Միությունում: Նրա «հոգեբանական փորձարկումները» հավանության են արժանացել և նա սկսել է համերգային խմբի կազմում շրջագայել Բելառուսի քաղաքներով:
 
Շուտով Մեսսինգին հրավիրել են Մոսկվա՝ Ստալինի մոտ: Հնարավորություններն ստուգելու համար նրան հանձնարարվել է բանկային հաշվից դատարկ թղթով հանել 100 հազար ռուբլի, ինչն էլ հեշտությամբ ստացվել է: Մեսսինգը կարողացել է ոչ միայն մարդկանց ենթարկել իր կամքին, այլև կանխատեսել ապագան:
 
Նա կարող էր մի հպումով հիվանդություն բուժել, որի դեմ անզոր էր բժշկությունը: Մեսսինգի ունակությունները հաստատող հազարավոր փաստեր կան: 1974թ. նոյեմբերի 8-ին Վոլֆ Մեսսինգը հեռացել է կյանքից:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.