Encyclopedia

Մաքսիմ Գորկի

Մաքսիմ Գորկին ծնվել է Նիժնի Նովգորոդում 1868թ. մարտի 16-ին։ Որբացել է 10 տարեկանում։ 12 տարեկանում Գորկին տնից փախչում է և գտնում է իր տատիկին, որն էլ դաստիարակում է ապագա գրողին:
Տատիկի մահը շատ է ազդում Գորկու վրա և 1887թ.-ի դեկտեմբերին՝ ինքնասպանության փորձ անելուց հետո, ոտքով ճանապարհորդում է Ռուսական Կայսրության տարածքով, ստանում է բազմաթիվ տպավորություններ, որոնք նկարագրում է իր գրվածքներում։
 
Երբ սկսում է աշխատել գավառական լրագրերում, որպես կեղծանուն ընտրում է «Иегудиил Хламида»-ն։ «Գորկի» (բառացիորեն՝ դառը) կեղծանունն սկսում է օգտագործել 1892թ.-ից, երբ աշխատում է Թիֆլիսի «Кавказ» (Կովկաս) լրագրում։
 
Այդ անվանումն արտացոլում էր նրա աճող զայրույթը ռուսաստանյան կյանքի նկատմամբ և դառը ճշմարտության մասին խոսելու վճռականությունը։ Գորկու առաջին գիրքը՝ «Очерки и рассказы» (Էսսեներ և պատմվածքներ), 1898թ. մեծ հաջողություն է ունենում։
 
Նա անընդմեջ գրում էր՝ համարելով գրելը ոչ այնքան գեղագիտական զբաղմունք, որքան բարոյական և քաղաքական գործունեություն, որ կարող է փրկել աշխարհը։ Գորկին նկարագրում էր ամենացածր խավի մարդկանց կյանքը՝ բացահայտելով նրանց դժվարությունները, նրանց նսեմացումը։
 
Գորկին հրապարակայնորեն հակադրվում էր ցարական վարչակարգին և դրա հետևանքով բազմիցս ձերբակալվել է։ Գրողն ընկերացել էր մեծ թվով հեղափոխականների հետ, իսկ 1902թ.`   մտերմացել Լենինի հետ։
 
Մահացել է 1936թ. հունիսի 18-ին: Գորկու անունով Երևանում և ՀՀ այլ վայրերում կոչվել են դպրոցներ, փողոցներ:
 
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.