Encyclopedia

Բեռնարդ Շոու

Իռլանդական ծագումով անգլիացի թատերագիր, Նոբելյան մրցանակակիր Ջորջ Բեռնարդ Շոուն ծնվել է 1856թ. հուլիսի 26-ին Դուբլինում: Նրա հայրը ճանաչված քաղաքական-հասարակական գործիչ էր, որը, համակարգից հեռացվելուց հետո դժվար կյանքի հետ չհամակերպվելով, դարձել էր հարբեցող: Լքելով հարբեցող ամուսնուն՝ Էլիզաբեթը երեխաների հետ մեկնում է Լոնդոն, որտեղ Բեռնարդը զբաղվում է լրագրությամբ և գրականությամբ, երաժշտական և թատերական քննադատությամբ:
Ստեղծագործական մեթոդի գերադասած ձևը պարադոքսն էր: Առաջին իսկ պիեսը`   «Այրի տղամարդու տներ»-ը, աղմկոտ վիճաբանության առիթ է տվել և հաջողություն չի ունեցել այնպես, ինչպես և դրան հաջորդած «Սրտեր նվաճող տղամարդը» պիեսը:
 
Շոուն, որը ժամանակակից «գաղափարների դրամայի» ստեղծողներից է, հեղինակել է բանավեճ-պիեսի տեսակը, որտեղ կարծիքների, թշնամական գաղափարախոսությունների բախումն առաջադրում է հասարակական և անձնական բարոյականության սուր խնդիրներ:
 
Նա միակն է, որը գրականության ասպարեզում արժանացել է միանգամից երկու մրցանակի: Նոբելյան մրցանակի է արժանացել «Այրու տունը» ստեղծագործության համար, իսկ «Պիգմալիոն» ֆիլմի սցենարի համար ստացել է Օսկար:
 
Բեռնարդ Շոուն, սակայն, հրաժարվել է մրցանակային գումարից՝ խորհուրդ տալով այն օգտագործել շվեդ հեղինակների ստեղծագործությունների անգլերեն թարգմանությունների համար: Մրցանակաբաշխության ժամանակ Բորիս Պաստեռնակն ու Ժան Պոլ Սարտրը նրան հանձնել են միայն շքանշանը, իսկ Շոուն այն ընդունել է կնոջը չվշտացնելու համար:
 
Շոուի ամենահայտնի ստեղծագործություններն են «Այրու տունը», «Պիգմալիոն», «Խնձորի սայլակ», «Տուն, որտեղ կոտրվում են սրտեր», «Կեսար և Կլեոպատրա», «Անմիտ կապեր», «Չհասունացում», «Սև աղջիկն Աստծու փնտրտուքներում», «Երբեք չես կարող պատմել», «Մարդն ու զենքը»,«Ճակատագրի մարդը» և այլն: Ջորջ Բեռնարդ Շոուն մահացել է 94 տարեկան հասակում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.