Encyclopedia

Կարլ Գուստավ Յունգ

Շվեյցարացի հոգեբույժ, խորքային հոգեբանության ուղղություններից մեկի`   անալիտիկ հոգեբանության հիմնադիր Կարլ Գուստավ Յունգը ծնվել է 1875թ.-ի հուլիսի 26-ին:
Լինելով Ֆրոյդի աշակերտը և հետևելով նրան`   հավատում էր երազների և առասպելական կերպարների փոխադարձ ազդեցությանը, սակայն դրանք պայմանավորում էր ոչ թե անհատի ենթագիտակցության մեջ ամրագրված հուշերով, այլ մարդուն ի վերուստ տրված առասպելական արքետիպային խորհուրդներով:
 
Համարում էր առասպելները համամարդկային երևույթ, որոնցում կրկնվում են միևնույն մոտիվները, հաճախ միևնույն ձևերով: Դրանք տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում ունեցել են ազգային ու ժամանակի շունչն արտահայտող որոշ առանձնահատկություններ
 
Վերջինները, սակայն, չեն կարող ստվերել առասպելի համապարփակ բնույթը: Առասպելների առանցքը կազմող շրջիկ և անվերջ կրկնվող սյուժեներն ու կերպարները Յունգը կոչել է արքետիպեր: Մահացել է 1961թ.-ի հունիսի 6-ին:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.