Encyclopedia

Մկրտիչ Խերանյան

Հայ բանաստեղծ Մկրտիչ Խերանյանը (1899թ. օգոստոսի 10 - 1970թ. հունիսի 27) ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական, ապա Վարագա ժառանգավորաց և Հայկազյան կենտրոնական վարժարաններում։
1915թ. գաղթել է Արևելյան Հայաստան և ընդունվել Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, որն ավարտելուց հետո՝ մինչև 1950թ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել Էջմիածնի շրջանի և Երևանի տարբեր միջնակարգ դպրոցներում։
Մահացել է Երևանում։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.