Encyclopedia

Վահագն Դավթյան

Հայ ժամանակակից բանաստեղծ Վահագն Դավթյանը ծնվել է 1922թ. օգոստոսի 15-ին, Արևմտյան Հայաստանի Արաբկիր գյուղաքաղաքում: 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում: Այնտեղից էլ արաբկիրցիները 30-ականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիրը:
Պոետի Երմոնիա տատը չհասցրեց հասնել Հայաստան, Կրասնոդարում էլ մահացավ: Մոր և քրոջ հետ հաստատվեցին Երևանում, հայրը ավելի ուշ միացավ, քանի որ Կրասնոդարում փռնչիություն էր անում և օգնում ընտանիքին:
 
1948թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: Վահագն Դավթյանը եղել է Հայրենական պատերազմի մասնակից, «Ավանգարդ» թերթի աշխատակից՝ 1945-1954թթ., «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար՝ 1954-1962թթ., «Գրական թերթի» գլխավոր խմբագիր՝ 1962-1965թթ., «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ 1965-1967թթ., Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ՝ 1967-1981թթ., «Վերածնված Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր՝ 1981-1991թթ., Հայաստանի գրողների միության նախագահ՝ 1991-1994թթ., 1986 թ.՝ Ակադեմիայի թղթակից անդամ, 1996թ.՝ ակադեմիկոս:
 
Մոտ 40 բանաստեղծական ժողովածուի, գրական- հրապարակախոսական հոդվածների 2 գրքի, մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածի, գրախոսությունների, էսսեների, հուշագրությունների հեղինակ է:
 
Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի», «Աշխատանքային կարմիր դրոշի», «Պատվո նշան» շքանշաններով, Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է:
 
Մահացել է 1996թ. փետրվարի 21-ին Երևանում, հանգչում է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.