Encyclopedia

Գաբրիել Լազյան

Դաշնակցության խմբակցության անդամ Գաբրիել Լազյանը ծնվել է 1893թ. Երզնկայում: Նախնական կրթությունը ստացել է այստեղ, այնուհետև ավարտել է Կոստանդնուպոլիսի ռազմական ուսումնարանը: Ծառայել է թուրքական բանակում, 1918թ. մեկնել է Հայաստան, որտեղ 1918-1920թթ. ծառայել է հայոց բանակի գլխավոր շտաբում և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գործում կարևոր դերակատարում ունեցել: Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատումից հետո բազմաթիվ հայ սպաների հետ ձերբակալվել է և աքսորվել: Շուտով նրան հաջողվել է ազատվել և մեկնել արտասահման:

1921-1922թթ. ծառայել է հունական բանակում: Մասնակցել է հունա-թուրքական պատերազմին: Պատերազմից հետո, հաստատվելով Աթենքում, մեծ ներդրում է ունեցել Հունաստանում հայկական համայնքի գործունեության հարցում: 1923թ.-ից սկսած խմբագրել է «Նոր օր» թերթը: 1938թ.-ից ապրել և աշխատել է Եգիպտոսում, ակտիվ գործունեություն է ծավալել հայկական համայնքում, հիմնադրել է տպագրատուն, հրատարակչություն, «Ուսաբեռ» մշակութային կենտրոնը: Մահացել է 1959թ. Կահիրեում:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.