Encyclopedia

Չարլզ Դերրոու

Չարլզ Դերրոուն ծնվել է 1889թ. օգոստոսի 10-ին Փենսիլվիանիա նահանգում: Նրա անունն այդպես էլ անհայտ կմնար, եթե 1933թ. հուլիսի 30-ին չարտոնագրեր «Մոնոպոլիա» խաղը:
Այդ հանրահայտ խաղի պատմությունն սկսվում է, երբ Չարլզ Դերրոուն Մեծ լճացման տարիներին կորցնում է իր քիչ թե շատ եկամտաբեր բիզնեսը: Մի անգամ նա նստում է խոհանոցում և երազում հարստության մասին՝ հիշելով այն երջանիկ օրերը, որոնք կնոջ հետ անցկացրել էր Ատլանտիկ-սիթիի տարբեր խաղատներում: Եվ հաճելի պատկերը թարմացնելու նպատակով խոհանոցի սփռոցին սկսում է նկարել քաղաքի փողոցները: 
 
Այնքան է տարվում, որ ձեռքի տակ եղած միջոցներով պատրաստում է ռեստորանների, հյուրանոցների և խաղատների շենքեր: Եվ որպեսզի կնոջ մոտ արդարացնի իր արարքը, փողեր է նկարում և նրա հետ մրցակցում իր պատրաստած շենքերը գնելու համար: Արդյունքում Ատլանտիկ քաղաքի մոդելը դառնում է հրապուրիչ խաղ:
 
Շուտով նրա մոտ միտք է ծագում խաղի օրինակն ուղարկել «Parker Brothers» ընկերությանը՝ հուսալով գրավել ֆինանսապես հուսալի գործընկերոջ: Ընկերության ղեկավարությունն այն համարում է անհեռանկարային և մերժում է առաջարկը:
 
1934թ. Դերրոուն պայմանավորվում է հրատարակչությունում աշխատող ընկերոջ հետ, որպեսզի նա խաղադաշտի 500 օրինակ տպագրի, իսկ ինքը գնում է Ֆիլադելֆիա՝ իր ապրանքը տարածելու համար: Հաջողությունը գերազանցում է բոլոր սպասելիքները:
 
Շուտով «Parker Brothers»-ը Չարլիի հետ նոր բանակցություններ է վարում՝ ձեռք բերելով խաղի իրավունքը: Դերրոուն հարստանում է այնպես, ինչպես որ երազում էր: Այսպես «Մոնոպոլիա»-ն դառնում է ողջ աշխարհում ամենատարածված խաղը: Չարլզ Դերրոուն մահացել է 1967թ. օգոստոսի 29-ին: 
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.