Encyclopedia

Արսեն Ամիրյան

Հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս Արսեն Ամիրյանը ծնվել է 1881թ.-ի նոյեմբերի 10-ին Բաքվում։ 1898 թվականին ավարտել է տեղի գիմնազիան։ 1899 թվականին ընդունվել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։

Ուսանողական հեղափոխական ելույթներին մասնակցելու համար 1902 թվականին հեռացվել է համալսարանից, տեղափոխվել է Բաքու։ 1906 թվականին լույս է տեսել Ամիրյանի «Ժամանակն է սթափվելու», իսկ 1907 թվականին՝ «Դաշնակցության Կրիզիսը» գրքույկները։ Ռեակցիայի տարիներին ցարական ինքնակալության դեմ հանդես գալու համար բանտարկվել է։

 

1910 թվականին՝ բանտից դուրս գալուց հետո, Ամիրյանն անցել է Բոլշևիկյան կուսակցության շարքերը։ Մինչև 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունը Ամիրյանը Բաքվի պրոլետարիատի շրջանում քաղաքական-պրոպագանդիստական գործունեութուն է ծավալել։ Բաքվի կոմունայի ժամանակ եղել է բոլշևիկյան ղեկավար խմբի անդամ։

 

1917-1918 թթ. խբագրել է «Բակինսկի Ռաբոչի» («Бакинский Рабочий») թերթը, որտեղ տպագրած հոդվածներով ոգևորել է աշխատավորությանը, մերկացրել է կոմունայի թշնամիներին։ Կոմունայի անկումից հետո (1918թ.-ի հուլիսի 30) ձերբակալվել է և սեպտեմբերի 20-ին գնդակահարվել 26 կոմիսարների հետ:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.