Encyclopedia

Ամինե Ավդալ

Ծնվել է Կարսի մարզի Յամանչաիր գյուղում: 1936-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1944-ից որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀՍՍՀ ԳԱ պատմության թանգարանում, ապա պատմության ինստիտուտում: 1944-ին «Քուրդ կինը նահապետական ընտանիքում ըստ ազգագրական և ֆոլկլորային նյութերի» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
Նրա առաջին պատմվածքը`   «Ջասմ և Թոսմ», տպագրվել է 1924-ին, «Կարմիր ծիլեր» ամսագրում (Թիֆլիս)։
1933-ին Երևանում տպագրված «Հայ-քրդերեն» առաջին բառարանի (23.000 բառ) համահեղինակներից է։
Քրդերեն լույս են տեսել նրա «Գարուն» (1935), «Երեք եղբայր» (1957), «Փարիշան» (1969), «Գյուլիզար» (1973) և այլ գրքեր։ Հայերեն լույս է տեսել նրա կազմած «Քրդական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն (Երևան, 1957)։ Մահացել է Երևանում։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.