Encyclopedia

Իվան Բունին

Ռուս արձակագիր Իվան Ալեքսեևիչ Բունինը ծնվել է 1870թ.: Եղել է Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի ակադեմեկիոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության գծով (1933թ.)։
Ծնվել է Վորոնեժում։ 1891թ.-ին Օրյոլում լույս է ընծայել «Բանաստեղծություններ» ժողովածուն։ «Բաց երկնքի ներքո» (1898թ.) և պուշկինյան մրցանակի արժանացած «Տերևաթափ» (1901թ.) ժողովածուները բանաստեղծական դասական ձևերի կատարելագործման դրսևորումներ են։
 
1899թ.-ին ծանոթացել է Մաքսիմ Գորկու հետ։ «Գյուղը» (1910թ.) վիպակում պատկերված է Ռուսաստանի գյուղացիության վիճակը։ Թշնամաբար դիմավորելով Հոկտեմբերյան հեղափոխությունը՝ Բունինը 1920թ.-ին վտարվել է Ֆրանսիա, ուր և ստեղծագործել է շուրջ 30 տարի։ «Միտյայի սերը» (1925թ.), «Կոռնետ Էլագինի գործը» (1927թ.), «Արսենևի կյանքը» (1930թ.) ստեղծագործություններում հեղինակը պատկերել է երիտասարդ տարիների հիշողությունները։
 
Բունինը թարգմանություններ է արել Հենրի Լոնգֆելլոյից, Ջորջ Բայրոնից, Թենիսոնից։ Թարգմանել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Մ. Մանվելյանի երկերը, որոնք ամփոփել է «Ժամանակակից հայ բանաստեծություններ» (1903թ.) և «Հայկական մուսա» (1907թ.) ժողովածուներում։ Ռուս գրողներից առաջինն է արժանացել Նոբելյան մրցանակի։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.