Encyclopedia

Լուչիանո Պավարոտի

Իտալացի օպերային երգիչ-տենոր Լուչիանո Պավարոտին ծնվել է 1935թ.-ի հոկտեմբերի 12-ին Մոդենում: 9 տարեկան հասակից հոր հետ երգում էր տեղի փոքր եկեղեցու երգչախմբում:
Պավարոտին երաժշտությամբ լրջորեն սկսել է զբաղվել 1954թ.-ից: Նա միայն այն ժամանակ է գիտակցում իր բացարձակ լսողության մասին, երբ նրա երաժշտության ուսուցիչը, իմանալով ընտանիքի աղքատության մասին, շարունակում է անվճար պարապել ապագա մեծ տենորի հետ:
 
Նրա կարիերան սկսվում է Եվրոպայի օպերային թատրոններում աննշան ելույթներից: 1977թ. Պավարոտին ամբողջ աշխարհին հայտնի է դառնում իր վերին ռեգիստորի ուժի և թեթևության շնորհիվ: Նրա «վերին մինչևը» դարձավ յուրօրինակ տարբերանշան իր ողջ կարիերայի ընթացքում:
 
Պավարոտիի մենահամերգներին հավաքվում էին հարյուր հազարավոր ունկնդիրներ: Երգչի ձայնի գեղեցկությունը հանդիսատեսին ստիպում էր նրան նորից և նորից կանչել «բիս»: Համերգներից մեկի ժամանակ ստիպված են եղել 165 անգամ բարձրացնել վարագույրը: Այս դեպքը գրանցվել է Գինեսի գրքում: 20-րդ դարի մեծ տենորը մահացել է 2007թ. սեպտեմբերի 6-ին Մոդենի իր տանը քաղցկեղից:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.