Encyclopedia

Վիկտոր Համբարձումյան

Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, ԽՍՀՄ և ՌԴ Պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի Ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 5-ին (18-ին) Թբիլիսիում: Նա հայ աստղաֆիզիկոս է, տեսական աստղաֆիզիկայի սովետական դպրոցի հիմնադիրը։
ՍՍՀՍ ԳԱ ակադեմիկոս (1953թ.), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943թ.) և նախագահ (1947թ.-ից), Երևանի համալսարանի պրոֆեսոր (1947թ.-ից), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968թ., 1978թ.), ՍՄԿԿ անդամ 1940թ.-ից, ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր և դիրեկտոր (1946թ.), ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահ (1947թ.-ից), Հայկական սովետական հանրագիտարանի առաջին գլխավոր խմբագիր և խմբագրական կոլեգիայի նախագահ, հայկական ՍՍՀ (1940թ.) և վրացական ՍՍՀ (1968թ.) գիտության վաստակավոր գործիչ է եղել:
 
1948–1955թթ. եղել Է Միջազգային աստղագիտական միության փոխնախագահ, 1961–1964թթ. նույն միության նախագահ, իսկ 1968–1972թթ. գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ: Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1928թ.), 1928–1931թթ. սովորել Է ՍՍՀՍ ԳԱ գլխավոր (Պալկովյան) աստղադիտարանի ասպիրանտուրայում ակադեմիկոս Ա. Ա. Բելոպոլսկու ղեկավարությամբ: 1931–1943թթ. աշխատել է Լենինգրադի համալսարանում (1934թ. պրոֆեսոր): Եղել Է ՍՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը (1939թ.), Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի տնօրենը (1939թ.) և ուսումնական մասի պրոռեկտորը (1941թ.):
 
1943թ. աշխատում Է հայկական ՍՍՀ-ում, որի ԳԱ հիմնադիր անդամներից է եղել և առաջին փոխնախագահը։ Համբարձումյանը մեծ ավանդ ունի հայկական ՍՍՀ-ում ֆիզմաթ գիտությունների զարգացման, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի կտրուկ բարձրացման, ժամանակակից մի քանի գիտական ուղղությունների ստեղծման և բարձրորակ կադրերի պատրաստման գործում: Պարգևատրվել է Լոմոնոսովի, Վավիլովի, Հելմհոլցի (ԳԴՀ), Ժանսենի (Ֆրանսիա), Բրյուսի (ԱՄՆ), «Լեոպոլդինա» ակադեմիայի Կոտենիուսի (ԳԴՀ) անվան, Ալովակիայի ԳԱ և Մեծ Բրիտանիայի թագավորական աստղագիտական ընկերության մեդալներով:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.