Encyclopedia

Գարեգին Լևոնյան

Հայ գրականագետ, արվեստաբան, պրոֆեսոր, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գարեգին Լևոնյանը Գուսան Ջիվանու որդին է: Ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ Գյումրի) քաղաքում: Սովորել է տեղի Սբ. Փրկչի չորեքդասյան դպրոցում: 1897թ.-ին ավարտել է Պետերբուրգի արվեստների ակադեմիան:
1902-06թթ.-ին գեղարվեստի պատմություն և նկարչություն է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1906թ.-ին սովորել է Լայպցիգում: Թիֆլիսում հիմնադրել և խմբագրել է «Գեղարվեստ» հանդեսը (1908-22թթ.):
 
Այստեղ նա անցկացրել է նկարչական դասընթացներ և դպրոցների համար պատրաստել նկարչության ուսուցիչներ, կազմել և հրատարակել դասագրքեր («Հայկական վայելչագրություն և գեղագրություն», Թիֆլիս, 1908թ., «Գծագրություն և նկարչություն», Թիֆլիս, 1909թ.):
 
1910-11թթ.-ին դասավանդել է Ներսիսյան դպրոցում, խորհրդային իշխանության տարիներին`   Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հայաստանում նրան առաջինն է շնորհվել արվեստի վաստակավոր գործչի կոչումը (1932թ.): Մահացել է Երևանում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.