Encyclopedia

Ալեքսանդր Դյումա (որդի)

Ֆրանսիացի դրամատուրգ Ալեքսանդր Դյումա որդին ծնվել է 1824թ.-ի հուլիսի 27-ին Փարիզում: Հայտնի հոր ազդեցությանբ Ալեքսանդրը հրապուրվում է գրականությամբ: 18 տարեկանից սկսում է գրել բանաստեղծություններ, որոնք տպագրվում են հանդեսներում:
1847թ.-ին հրատարակվում է «Պատանեկության մեղքերը» բանաստեղծական ժողովածուն: Նրան մեծ ճանաչում է բերում 1848թ.-ին հրատարակված «Կամելիազարդ տիկինը» վեպը, որի հիման վրա Ջուզեպպե Վերդին գրել է «Տրավիատա» օպերան:
 
1852թ.-ին Դյուման ստեղծում է նաև համանուն պիեսը: Այն բեմադրվում է աշխարհի գրեթե բոլոր թարտոններում: Գրողի վերջին «Դիանա դե Լիս», «Կիսալույս», «Կանանց սիրահար», «Գումարային հարց» դրամաները նրան տաղանդավոր վիպասանի համբավ են բերում:
 
Մահացել է 1895թ.-ի նոյեմբերի 27-ին: Ի դեպ, Դյումա որդին նամակագրական կապ է ունեցել Գաբրիել Սունդուկյանի հետ և բարձր է գնահատել նրա «Պեպո» դրաման:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.