Encyclopedia

Սերո Անտոնյան

Հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Սերո Անտոնյանը ծնվել է ՀԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Դոստլու (այժմ Բարեկամավան, Տավուշի մարզ) գյուղում։ 1955թ.-ին տեղափոխվել է Կիրովական և 1957թ.-ին ավարտել տեղի բժշկական տեխնիկումը։

1959թ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը:

 

1965-1972թթ. աշխատել է որպես Կիրովականի բարձրագույն դպրոցի ու գիտական հիմնարկների աշխատողների միության տան տնօրեն:

 

1970-1976թթ. սփյուռքահայ գրականություն է դասախոսել Կիրովականի մանկավարժական ինստիտուտում: Եղել է միջնակարգ դպրոցի տնօրեն:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.