Encyclopedia

Հովհաննես Բաղրամյան

Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար Հովհաննես Բաղրամյանը (դեկտեմբեր 2, 1897 թ., Խաչիսար, Չարդախլու - սեպտեմբեր 21, 1982թ.) ծնվել է Չարդախլու գյուղում (Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի (հայկական Գանձակ) նահանգում)։
1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվեց Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում Օսմանյան Կայսրության դեմ։
 
Զորացրվեց 1917 թվականին և 1920 թվականին մտավ Կարմիր բանակ, մասնակցեց Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Բաղրամյանը նշանակվեց մարշալ Սեմեոն Տիմոշենկոյի շտաբի պետ և մարտնչեց Ռոստովի մոտ, ինչպես նաև մասնակցեց հաջողակ Խարկովյան հակահարձակմանը 1942 թվականին։
 
Նա առաջադրվեց 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին և վարեց «Օրեոլի մոտ Կուտուզով» օպերացիան։ 1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944 թվականի մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում:
 
Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Խորհրդային Միության Հերոսի կոչման։
 
1945 թվականի սկզբին նրա բանակը մասնակցեց Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան: 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։
 
Պատերազմից հետո նա մնաց Բալթյան ռազմական օկրուգի հրամանատար։ 1954 թվականին նշանակվեց պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ։ 1955 թվականին նշանակվեց ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացավ Խորհրդային Միության Մարշալի կոչում։
 
Նա նաև ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր Շտաբի ռազմական ակադեմիայի պետն էր և ԽՍՀՄ ռեզերվային ուժերի հրամանատարը։ Զորացրվեց 1968 թվականին։ ԽՍՀՄ կրկնակի հերոս էր, պարգևատրվել է նաև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով`   Կարմիր դրոշի 3 շքանշանով, Սուվորովի 2 շքանշանով և Կուտուզովի շքանշանով։
 
Հովհաննես Բաղրամյանի անունով 1997 թվականին ՀՀ-ում հիմնված է մեդալ, որով պարգևատրվում են աչքի ընկնող հայ սպաներն ու գեներալները։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.