Encyclopedia

Ֆուտբոլի միջազգային օր

ՄԱԿ-ի որոշման համաձայն՝ դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Ֆուտբոլի միջազգային օր: Ֆուտբոլը նման պատվի արժանացել է հսկայական ժողովրդականություն վայելելու շնորհիվ:
Առաջին հիշատակումը ոտքով գնդակ խաղալու մասին հանդիպում է չինական աղբյուրներում`   մ.թ.ա. երկրորդ հազարամյակ թվագրմամբ: Չինացի զինվորներն այդ խաղի շնորհիվ մնում էին լավ ֆիզիկական վիճակում:
 
2,5 հազարամյակ առաջ ֆուտբոլ խաղացել են նաև Հին Հունաստանում և Հռոմում: Ոմանք պնդում են, որ ժամանակակից ֆուտբոլի հիմքը 8-րդ դարում Անգլիայում ապրած սաքսոնների վայրի խաղն է`   ճակատամարտից հետո թշնամու կտրած գլուխներին ոտքով հարվածելը:
 
1863 թ.-ին ստեղծվեց ֆուտբոլի անգլիական ասոցիացիան և ընդունվեցին խաղի կանոնները`   արգելելով ձեռքով խաղը: 1872 թ.-ին տեղի ունեցավ առաջին միջազգային հանդիպումն Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև:
 
Դարպասային ցանցն առաջին անգամ օգտագործվեց 1891թ.-ին Անգլիայի Հյուսիսի և Հարավի հավաքականների խաղում:
 
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.