Encyclopedia

Վիգեն Խեչումյան

Հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ Վիգեն (Վիդոկ) Խեչումյանը ծնվել է Երևանում 1916թ. դեկտեմբերի 15-ին: 1940թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
1938-1940թթ. աշխատել է Երևանի Մատենադարանում: 1940-1943թթ. ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1943-1956թթ. եղել է Մատենադարանի ձեռագրատան վարիչը:
 
Հետագայում աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես խմբագրի տեղակալ: Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1939թ.: Ռուսերենով լույս է տեսել Վ. Խեչումյանի «Գիրք պանդխտության»-ը (Մոսկվա, 1958թ.): 
 
Խեչումյանի երկերի թվին են պատկանում «Չատու խանի պարտությունը», «Զվարթնոց», «Ծաղկողի որդին», «Մեզ մոտ հարավում», «Գիրք պանդխտության (պատմվածքներ)», «Գույներ և երանգներ» (ակնարկներ), «Շիկացած ավազի վրա» և այլ գործեր: Մահացել է Երևանում 1975թ. ապրիլի 17-ին:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.