Encyclopedia

Մատթեոս Իզմիրլյան



Հայ հոգևորական գործիչ, բանասեր Մատթեոս Իզմիրլյանը (1845թ., փետրվարի 22 - 1910թ., դեկտեմբերի 11) ծնվել է Կ.Պոլսում:

Կրթությունն ստացել է Կում Կափուի Մայր վարժարանում: Որոշ ժամանակ զբաղվել է ուսուցչությամբ: Հետագայում ընդունել է հոգևորական կոչում: 1894-ին ընտրվել է Կ.Պոլսի պատրիարք: Իր հակաբռնապետական տրամադրությունների պատճառով 1896-ին աքսորվել է Երուսաղեմի հայոց վանքը, որտեղ մնացել է 12 տարի, մինչև օսմանյան սահմանադրության հռչակումը (1908), երբ մեծ ցույցերով վերադարձել է Կ.Պոլիս, նորից ընտրվել պատրիարք, ապա`   Ամենայն հայոց կաթողիկոս:

Ունեցել է գրական-բանասիրական գործունեություն: Պարբերական մամուլում տպագրել է մի շարք հոդվածներ: 1881-ին Կ.Պոլսում լույս է տեսել նրա «Հայրապետություն Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցվո և Աղթամար ու Սիս» ծավալուն աշխատությունը՝ բաղկացած մոտ 1300 էջից: 1911-ին Կահիրեում լույս է տեսել նրա «Նամականին»:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.