Encyclopedia

Պարիս Հերունի

1933թ. դեկտեմբերի 17-ին ծնվել է ռադիոֆիզիկայի, ռադիոինժեներության և ռադիոաստղագիտության ոլորտների հայ ականավոր գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Պարիս Հերունին: Ավարտել է Երևանի Վ. Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը, 1951թ. ընդունվել Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի ռադիոտեխնիկական ֆակուլտետը:
1957թ.-ին՝ ուսումն ավարտելուց հետո, վերադարձել է Հայաստան և որպես ռադիոինժեներ աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում: Կարճ ժամանակ անց ստանձնել է «Ռադիոֆիզիկական կոնստրուկտորային բաժնի» ղեկավարի պաշտոնը:
 
1960-1968թթ. Հերունին Հայաստանի ԳԱԱ ռադիոֆիզիակայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում գիտական բաժնի փոխտնօրենն է եղել, ինչպես նաև ղեկավարել է «Գերբարձր հաճախականությունների բաժին»-ը: 1971թ.-ից մինչև կյանքի վերջին տարիները ղեկավարել է Հայաստանի ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը:
 
Պարիս Հերունին հրապարակել է 340 գիտական աշխատություն և 3 մատենագրություն: Հերունին լուրջ ուսումնասիրություններ է կատարել ոչ միայն ռադիոֆիզիակայի, այլև աստղագիտության ոլորտներում: Նա 4 աստղադիտակի մեթոդով հետազոտել է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը`   Քարահունջը, և պարզել, որ այն ավելի քան 7500 տարվա պատմություն ունի:
 
Իր ուսումնասիրությունները Հերունին ամփոփել է «Հայերը և հին Հայաստանը» գրքում: Պարիս Հերունին վախճանվել է 2008թ. դեկտեմբերի 5-ին:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.