Encyclopedia

Հայկ Գյուլիքեխվյան

Հայ գրականագետ, փիլիսոփա, հասարակական գործիչ, պրոֆեսոր Հայկ Գյուլիքեխվյանը ծնվել է Շուշի քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի ռեալական դպրոցում, ապա մեկնել է Գերմանիա, Ենայի և Լայպցիգի համալսարաններում հետևել փիլիսոփայության, քաղաքատնտեսության և գրականության դասընթացներին:

1907-ին սովորել է Ցյուրիխի (Շվեյցարիա) համալսարանում: 1914-ին ավարտել է Հայդելբերգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը: Նույն տարում ձերբակալվել է իբրև ռուսահպատակ և ուղարկվել գերմանական համակենտրոնացման ճամբար, որտեղից ազատվել է 1918-ին: 1918-1919-ին եղել է Աստրախանում, ծառայել 11-րդ բանակում, խնբագրել «Կրասնի վոեին» թերթը, իսկ 1919-ին «Կարմիր բանվոր» թերթը: 

 

1920-ին աշխատել է Գրոզնիում որպես կուսակցության քաղկոմի ագիտբաժնի վարիչ, ապա քարտուղար: Նույն թվականին փոխադրվել է Հայաստան, կարճ ժամանակ խմբագրել Երևանի «Կոմունիստ» հայերեն թերթը: 1921-ին աշխատել է Ալեքսանդրապոլում (այժմ`   Գյումրի) որպես գավառային կոմիտեի կուլտպրոպ բաժնի վարիչ և «Կարմիր Շիրակ» թերթի խմբագիր: 1923-ին ՀԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ էր, մի տարի հետո «Վերելք» ամսագրի խմբագիրը: 
 
1924-1927-ին եղել է Երևանի պետական համալսարանի պրոռեկտորը, 1931-1934-ին`   ՀԿԿ Կենտկոմին կից մաչքսիզմ-լենինիզմի ինստիտուտի ռեկտորը, 1934-ին`   լուսժողկոմատին առընթեր գրականության և պատմության ինստիտուտի ռեկտորը: 1936-1938-ին խմբագրել է «Հայկական ՍՍՀ պատմության և գրականության ինստիտուտի տեղեկագիրք»-ը: 1939-ից Արմֆանի գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող էր: Կյանքի վերջին տարիներին աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտում: Մահացել է Երևանում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.