Encyclopedia

Ավետիս Ահարոնյան

Հասարակական–քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանը 1886թ: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1901թ.`   Լոզանի համալսարանը և Սորբոնի համալսարանի գրականության դասընթացները: Դեռևս ուսանելու տարիներին ծավալել է հայանպաստ գործունեություն. Հայկական հարցը ներկայացրել է եվրոպական գործիչներին:

1907թ. Հաագայի խաղաղության խորհրդաժողովում, լինելով Հայկական պատվիրակության անդամ, հանդես է եկել Հայկական հարցի լուծման խնդրագրով: Անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը: Աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, «Հառաջ» և «Ալիք» թերթերին: Եղել է ուսուցիչ, 1907–09թթ.՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տնօրեն:

 

1917թ. ընտրվել է Հայոց ազգային խորհրդի նախագահ, 1919թ.՝ Հայաստանի առաջին հանրապետության (1918–1920թթ.) խորհրդարանի անդամ, ապա՝ նախագահ: 1919–20թթ. Փարիզի հաշտության խորհրդաժողովում ղեկավարել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: 1920թ. ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը, մասնակցել Լոնդոնի (1921թ.) և Լոզանի (1922–23թթ.) խորհրդաժողովներին: Հայ դատին վերաբերող իր խորհրդածություններն ամփոփել է «Սարդարապատից մինչև Սևր և Լոզան» (1943թ.) գրքում: 1894թ.-ին «Մշակում» լույս է տեսել Ահարոնյանի «Լուրեր սահմանի այն կողմից» խորագրով հոդվածաշարը, որը նվիրված էր արևմտահայության կյանքին: 
 
Այնուհետև հրատարակվել են արևմտահայ գաղթականներին, ազգային-ազատագրական շարժմանը նվիրված նրա պատմվածքները («Խայ», «Ռաշիդ», «Խավարես, լուսի´ն», «Զարթի´ր, Աստվա´ծ», «Պատիվ», «Էլ մի աղոթիր», «Ջավո», «Արյունոտ թթխմոր» և այլն), որոնք ներառված են «Պատկերներ» (1899թ.) և «Ազատության ճանապարհին» (1908թ.) ժողովածուներում: 1923թ.-ից Բոստոնի «Հայրենիք» ամսագրում և առանձին հատորներով լույս են տեսել Ահարոնյանի պատմվածքները, վիպակները, վեպերը, գրական, քաղաքական ուսումնասիրությունները: 
 
1934թ.-ի փետրվարին Մարսելումելույթի պահին նա կաթվածահար է եղել և այլևս չի ստեղծագործել: Ահարոնյանի մի շարք գործերում նկատելի է խորհրդապաշտության ազդեցությունը («Արցունքի հովիտը», 1907թ., «Լռություն», 1904թ., «Սև թռչուն», 1910թ.): Ահարոնյանը գրել է նաև «Քրիստափոր Միքայելյան» (1926թ.), «Իմ գիրքը» (1927–31թթ.) երկերը, «Իտալիայում» (1903թ.), «Շվեյցարական գյուղը» (1913թ.) ուղեգրությունները և այլ գործեր: 1948թ. մահացել է (թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը):
 
«Աշխարհի մեջ չկա մի ուրիշ ժողովուրդ, որ այնքա՜ն ուժգին, այնքա՜ն մտերիմ կերպով կապված լինի իր հողին, որքան հայը: Ես իմ ազգը չեմ համեմատում ոչ մեկ ազգի հետ, և հայը ոչ մեկ ուրիշ ազգի առջև գլխարկը հանելու պետք չունի»:                                    
Ավետիս Ահարոնյան
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.