Encyclopedia

Սմբատ Շահազիզ

Նա ծանրաշարժ էր և հասարակական քաղաքական ակտիվ գործերից հեռու, զգույշ: Ամբողջ 55 տարիների ընթացքում միայն մի անգամ է այցելել իր ծննդավայրը:

Գրական գործունեությունն սկսում է 1862թ.: Բեղմնավոր շրջանը տևում է ընդամենը մի քանի տարի: Այդ տարիները տալիս են այն, ինչը որ կազմում է Ս.Շահազիզի ամբողջ գրական բովանդակությունը: Իր կյանքի հետագա 42 տարիների ընթացքում գրում է միայն ոտանավորներ՝ ոչինչ չավելացնելով իր գրական անվանը: Այդ տարիների ընթացքում նա գրում է նաև մի քանի հրապարակախոսական գրվածքներ:

Սմբատ Շահազիզը «Հյուսիսափայլի» հետևողներից էր, բայց շատ չափավոր: Այն, ինչ «Հյուսիսափայլի» ղեկավարները հրապարակախոսության միջոցով էին ուսուցանում, Սմբատ Շահազիզը փորձում էր քարոզել բանաստեղծական գրվածքներով: Ազգ, հայրենիք, փոքր ինչ վերակազմված եկեղեցի. ահա Շահազիզի բանաստեղծության առարկան: Թույլ էր նրա կարողությունը, կարճ՝ նրա արվեստի շունչը: Նրա ոգևորության ուժ տվող աղբյուրները եղել են ռուսական և եվրոպական մի քանի գրողներ: Այդ ազդեցությունն այնքան մեծ էր, որ գրելիս նա չի կարողացել սահմանազատել դրսից կրած ազդեցությունը և իր ինքնուրույնությունը: Այդ իսկ պատճառով նրա ինքնուրույն հաջողված գործերը, օրինակ՝ «Ազնիվ ընկերը» կամ «Երազը», ավելի շուտ ազատ թարգմանություններ են քան ինքնուրույն գործեր: Շահազիզի ստեղծագործությունների վրա էական ազդեցություն է ունեցել Բայրոնը. նրա «Լևոնի վիշտը» պոեմը բայրոնիզմի ազդեցության տակ է գրված:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.