Encyclopedia

1931թ. Հայաստանում ստեղծվեց Ռադիոհաղորդումների կոմիտեն

Առաջին հիմնադիր կազմի ձեռք բերած նվաճումներն ու հաջողությունները ծանրակշիռ, լուրջ նախադրյալներ ստեղծեցին հաջորդ տասնամյակներում ռադիոյի զարգացման ու բարգավաճման համար:

Հաշվի առնելով ստեղծված նյութատեխնիկական բազան և ստեղծագործական ներուժը՝ 1931թ. դեկտեմբերի 22-ին ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահության որոշմամբ ստեղծվեց ՀԽՍՀ «Ռադիոհաղորդման կոմիտե», որի նախագահ նշանակվեց Ռուբեն Դաշտոյանը:

 

Չնայած դրան՝ աշխատանքներն իրականում կազմակերպում էր հանրապետական ռադիոյի հիմնադիրներից մեկը՝ Վահրամ Կարագուլյանը, ով ընդմիջումներով ղեկավարեց մոտ 10 տարի: Նրա օրոք և անմիջական մասնակցությամբ հանրապետական ռադիոյում հիմնադրվեցին հիմնական խմբագրությունները:

 

1931թ. հիմնադրվեց «Հասարակական-քաղաքական հաղորդումների խմբագրություն»-ը, որտեղ պատրաստվում էր «Վերջին լուրեր»-ը: Լրատվական հաղորդումներն սկսեցին եթեր հեռարձակվել ֆիքսված ժամի, որպեսզի ռադիոլսարանը մշտապես տեղյակ լինի օրվա իրադարձություններին:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.