Encyclopedia

Մովսես Արազի

Արազին (Մովսես Մելիքի Հարությունյան, ծածկանունը`   Ֆերնանդո) հայ արձակագիր և թարգմանիչ է, 1934թ.-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Ծնվել է1878թ. մարտի 20-ին(նոր տոմարով`   ապրիլի 1-ին):

Արազին ծնվել է Վրաստանի Շուլավեր (այժմ`   Շահումյան ավան) գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է Շուլավերում, ապա Թիֆլիսի ռեալական դպրոցում, որն ավարտել է 1898թ.:

 

1899թ.-ին ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը։ 1901թ.-ին և 1905թ.-ին ձերբակալվել է ուսանողական հեղափոխական ցույցերին մասնակցելու համար և 1905 թվականին՝ բանտից դուրս գալուց հետո, վերադարձել է Թիֆլիս:

 

Գրական ասպարեզ է մտել 1906թ.-ին: Գրել է փոքրիկ պատմվածքներ: 1906թ.-ին «Մուրճ» ամսագրում տպագրվել է նրա առաջին պատմվածքը`   «Դոն Կարապետի արշավանքը դեպի Կղերստան»:

 

1914թ.-ին Հակոբ Հակոբյանի հետ հրատարակել է «Կարմիր մեխակներ» և «Բանվորի ալբոմ» ժողովածուները։ Պարգևատևվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Արազին մահացել է 1964 թ. դեկտեմբերի 22-ին:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.