Encyclopedia

Արաքս Ավետիսյան

Հայ արձակագիր, մանկագիր, ՀՍՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Արաքս Ավետիսյանը ծնվել է 1903թ. դեկտեմբերի 25-ին: Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ`   Վանաձոր) քաղաքում։

1923թ.-ին ավարտել է Թիֆլիսի Հովնանյան-Մարիամյան օրիորդաց ուսումնարանը, 1933թ.-ին`   Մոսկվայի կոմունիստական ժուռնալիստիկայի ինստիտուտը:

 

35 տարի աշխատել է մամուլի բնագավառում։ 1934-1937թթ. եղել է «Հոկտեմբերիկ» մանկական անսագրի խմբագիրը, 1939-1942 թթ.`   «Գրական թերթ»-ի խմբագրի տեղակալ, 1942-1945 թթ.`   Երևանի ռադիոկոմիտեի գրական բաժնի գլխավոր խմբագիր:

 

Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել մի շարք լեզուներով։ Մահացել է Երևանում 1978թ. հունիսի 15-ին:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.