Encyclopedia

Իսահակ Ալավերդյան

Հայ արձակագիր, թատերագետ Իսահակ Ալավերդյանը ծնվել է Շուշի քաղաքում 1917 թվականի հունվարի 17-ին: 1942թ. ավարտել է Ադրբեջանի Կիրովի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

1935-1937թթ. ուսուցչություն է արել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանի Շուշիքենդ և Նախջևանիկ գյուղերում։

 

1937-1938թթ. որպես ուսմասվար և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ աշխատել է Շուշիի հայկական միջնակարգ դպրոցում։

 

1939-1977թթ. հայոց լեզու է դասավանդել Ստեփանակերտ քաղաքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 միջնակարգ դպրոցներում։

 

1968թ.-ից Ստեփանակերտի Մ. Գորկու անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գրական բաժնի վարիչն է եղել:

 

Գրել է պիեսներ։ Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Սիրո ճանապարհին» (1954թ.), «Հողի լեզուն» (1958թ.), «Ախ, սեր» (1969թ.) դրամաները։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.