Encyclopedia

Ջերոմ Դեյվիդ Սելինջեր

Ջերոմ Դեյվիդ Սելինջերն (հունվարի 1, 1919թ. - հունվարի 27, 2010թ.) ամերիկացի գրող է։ Առավելապես հայտնի է «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպով (1951թ.)։

Ծնվել է Նյու Յորքում 1919 թվականին։ 1936 ավարտել է Փենսիլվանիայի զինվորական ուսումնարանը։ Այստեղ նա գրել է իր առաջին պատմվածքները։ 1937 թվականին մասնակցել է Նյու Յորքի համալսարանի կուրսերին։

 

1937-1938 թվականներին՝ հոր հետ Եվրոպա այցելելուց հետո (հոր պարտադրանքով ուսումնասիրում էր երշիկի արտադրությունը), 1939 թվականին ընդունվում է Կոլումբիայի համալսարան։ 1942 թվականին զինակոչվում է և 1944 թվականին Նորմանդիայում մասնակցում «Նեպտուն» գործողությանը։

 

Գրական կարիերան Սելինջերն սկսել է Նյու Յորքի ամսագրերում փոքր պատմվածքների հրատարակումով: Նրա առաջին պատմվածքը 1940 թվականին հրատարակված «Երիտասարդներ» ("The Young Folks") պատմվածքն էր:

 

Գրողը հայտնի է դարձել 1948 թվականին լույս տեսած և մինչև հիմա ամբողջ աշխարհում վերահրատարակվող «Լավ է բռնվում ձկնիկ-բանանիկը» պատմվածքով, իսկ 1951 թվականին լույս տեսած «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպը համաշխարհային հռչակ է բերել գրողին։

 

1960-ական թվականներից հետո հեղինակը ոչ մի նոր գիրք չի հրատարակել և ապրել է առանձնացած կյանքով։ Մահացել է 2010 թվականի հունվարի 27-ին Նյու Հեմփշիրի իր առանձնատանը։

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.