Encyclopedia

Ջեյմս Հադլեյ Չեյզ

Ջեյմս Հադլեյ Չեյզ (Ռենե Բրաբազոն Ռեյմոնդ, 1906թ. դեկտեմբերի 24 - 1985թ. փետրվարի 6), անգլիացի դետեկտիվ ժանրի գրող։ Կյանքի ընթացքում գրել է 78 վեպ։ Ջեյմս Հադլեյ Չեյզը 18 տարեկանում թողնում է հայրական տունը և ինքնուրույն կյանք սկսում։ Շատ մասնագիտություններ փոխելով`   ձեռք է բերում գրողի համար ամենակարևորը`   հարուստ կենսափորձ։

Գրախանութի վաճառողի աշխատանքը նրան թույլ է տալիս հիանալի կերպով ուսումնասիրել ընթերցողների ճաշակը և գրքի շուկայի պահանջարկը։

 

Այդ ժամանակ`   32 տարեկանում, նա գրում է առաջին վեպը`   «Միսս Բլենդիշի համար խոլորձներ չկան» երկը, որն էլ միանգամից մեծ հռչակ է նրան բերում։

 

Գիրքը թարգմանվում է տարբեր լեզուններով և ունենում մի քանի միլիոն տպաքանակ։ Դրանից հետո նա կանոնավորապես գրում էր տարեկան երկու վեպ։

 

Սարսափազդու և արյունալի սյուժեները դառնում են պատճառ, որ քննադատները շուտով նրան սկսում են անվանել «Սև վեպերի արքա»։

 

Քրեական վեպերից զատ, Չեյզը հրատարակել է նաև երգիծական պատմվածքներ, սակայն Ռենե Ռայմոնդ ստորագրությամբ։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.