Encyclopedia

Միքայել Վարդանով

Միքայել Վարդանովը վավերագրական կինոյի վարպետ, ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ և արվեստագետ է: 1965թ.-ին ավարտել է Մոսկվայի ՎԳԻԿ կինեմատոգրաֆիայի ինստիտուտը։

Ռուսական Կինոակադեմիայի գլխավոր մրցանակի, Սան Ֆրանցիսկո և Բեվերլի Հիլզ միջազգային փառատոնների դափնեկիր է։ Վարդանովը եղել է Սերգեյ Փարաջանովի մոտ ընկերը և դրա համար հետապնդվել Խորհրդային իշխանությունների կողմից (1969-1991թթ.):

 

Այդ պատճառով երկար տարիներ Վարդանովին գիտեին միայն նրա օպերատորական աշխատանքներով՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», «Հայկական հողի գույնը» (1969թ.), Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» (1975թ.) և Գենադի Մելքոնյանի «Թթենի»  ֆիլմերում նկարահանումների կադրերով:

 

Վարդանովի հոդվածները Հայկական արվեստի մասին թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և տպագրվել տարբեր երկրներում: Վարդանովի վերջին ստեղծագործությունը վավերագրական տրիլոգիան էր՝ «Ջնջված դեմքեր» (1987թ.), «Մինաս. Ռեքվիեմ» (1989թ.) և աշխարհահռչակ «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992թ.):
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.