Encyclopedia

Արթուր Աբրահամ

Հայազգի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ծնվել է 1980թ. փետրվարի 20-ին: Աբրահամը Գերմանիայում հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ է։

2005-2009թթ. եղել է "IBF" վարկածով միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն`   կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն:

 

2009թ.ից հանդես է գալիս գերմիջին քաշում։ 2009թ.-ի ավարտին "The Ring" ամսագիրն Աբրահամին համարել է աշխարհի թիվ 14 լավագույն բռնցքամարտիկ:

 

Արթուր Աբրահամը մասնակցել է "Super Six World Boxing Classic" մրցաշարին, որը մրցույթ էր երկրորդ միջին քաշային խմբում "WBA" և "WBC" վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչման համար: 

 

Մրցաշարի խմբային փուլի առաջին մարտում Աբրահամը նոկաուտով պարտության է մատնել Ջերմեյն Թեյլորին, սակայն անզգուշությամբ որակազրկվել Անդրե Դիրելի հետ մարտում:

 

2015թ.-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում միավորներով հաղթել է անգլիացի Մարտին Մարեյին:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.