Encyclopedia

Վահրամ Փափազյան

1888 թ. հունվարի 6-ին Կ. Պոլսում ծնվել է հայ նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: Նա սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում և ապա Միլանի գեղարվեստի ակադեմիայում:

Նա բեմական առաջին փորձերն սկսել է Փարիզում, նաև հանդես է եկել իտալական շրջիկ թատերախմբում: Վահրամ Փափազյանն աշխատել է Բաքվի ու Թիֆլիսի հայկական թատրոններում: Փափազյանը նաև ելույթներ է ունեցել Ռուսաստանում, հայտնի են նրա խաղերը «Օթելլո» և «Լիր արքա» ներկայացումներում:

 

1954 թվականից հաստատվել է Երևանում և աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում:Փափազյանը զբաղվել է նաև թատերավերլուծությամբ և գրական գործունեությամբ, հայտնի է նրա «Հետադարձ հայացք» հուշագրությունը:
 
Մահացել է 1968 թվականի հունիսի 5-ին Լենինգրադում, թաղված է Երևանում: Ստեփանակերտի պետական թատրոնը կրում է Փափազյանի անունը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.