Encyclopedia

Ստեփան Բաղդասարյան

Հայ դրամատուրգ, բժիշկ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Ստեփան Բաղդասարյանը (Ստեփան Խաչատուրի Տեր-Բաղդասարյան) ծնվել է 1888թ.-ի մարտ 7-ին: Ծնվել է Ղարադաղում (Իրան)։ Սովորել է Թավրիզի Արամյան վարժարանում, կրթությունը շարունակել է Փարիզում։ 1914թ.-ին ավարտել է Մոնպելիեի բժշկական համալսարանը։

1921թ.-ին փոխադրվել է ԱՄՆ։ 1924թ.-ին խմբագրել է Նյու Յորքի «Պրոլետար» պարբերականը։ 1925թ.-ին ներգաղթել է Հայաստան։

 

1926թ.-ից եղել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ընդհանուր հիգիենայի ամբիոնի վարիչը, ապա Երևանի 2-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը։

 

1918թ.-ին գրել է «Արյունոտ անապատ» դրաման, որը 1927թ.-ին բեմադրվել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան, ապա Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոններում։
 
Ս. Բաղդասարյանը գրել է նաև «Փշալարերը» պիեսը (1930թ.)։ Մահացել է 1941թ.-ին Երևանում։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.