Encyclopedia

Ստենդալ

Ստենդալը (Stendhal, իսկական անունը՝ Մարի-Անրի Բեյլ, ֆր.՝ Marie-Henri Beyle, 1783թ. հունվարի 23, Գրենոբլ - 1842թ. մարտի 23, Փարիզ) ֆրանսիական գրականության ամենանշանավոր ներկայացուցիչներից է: Նրա ամենահայտնի ստեղծագործություններն են «Վանինա Վանինի», «Կարմիրն ու սևը», «Պարմի մենաստան», «Լյուսեն Լևեն», «Իտալական քրոնիկներ», «Զբոսաշրջիկի գրառումներ» և այլն:

Ծնողական քնքշանքից զուրկ մեծացած այս երեխայի տաղանդին հավատում էր միայն մորաքույրը: Նա խնամում էր Անրիին՝ սկսած այն պահից, երբ մահացավ Ստենդալի մայրը, ապա լքեց հայրը: Տեղական դպրոցն ավարտելուց հետո`   1799 թ., Անրին մեկնեց Փարիզ: Այստեղ նրան հաջողվեց ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն: Ստենդալը գրական գործունեություն սկսեց ծավալել 1827թ.-ից:

 

Կյանքի վերջին տարիներին Ստենդալի հոգեվիճակն անհանգստացնում էր նրա մտերիմներին: Նա ուներ վատ տրամադրություն և հուզվում էր առանց որևէ պատճառի: Հաճախ նրա օրագրում հայտնվում էին տարօրինակ գրառումներ և դրանցից մեկը նման էր կանխատեսման. «Ես կուզեմ մեռնել փողոցում, զբոսանքի ժամանակ. ճիշտ այնպես, ինչպես անտեր շները»:

 

Նրա ցանկությունն իրականացավ. Ստենդալը մահացավ Փարիզում 1842թ. մարտի 23-ին՝ զբոսանքի ժամանակ: Ստեղծագործական և հասարակական բուռն գործունեության ընթացքում Ստենդալի սիրտը գրավված էր կոմսուհի Կլեմենտինա Կյուրիլի կողմից: Նրանց սիրավեպը շարունակվեց երկու տարի, սակայն Կլեմենտեն լքեց Ստենդալին ամենաանսպասելի պահին և հեռացավ`   ամուսնանալով մեկ ուրիշի հետ:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.