Encyclopedia

Տիգրան Չուխաջյան

Հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մշակութային-հասարակական գործիչ, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանը ծնվել է 1837թ. Կոստանդնուպոլսում: Նրա ստեղծագործական գործունեությամբ հայ երաժշտության մեջ մի նոր էջ է բացվել, դրվել ժամանակակից ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմքը: Նրա առաքելությամբ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ գործածության մեջ է մտել «հայ կոմպոզիտոր» հասկացությունը:
Ականավոր երաժշտին վիճակվել է ապրել և գործել Թուրքիայում՝ հետամնաց երկրի իրավազրկության պայմաններում: Դա կաշկանդում էր նրա նախաձեռնությունները, արգելակում գործունեության բնականոն ընթացքը:
 
Նախնական կրթությունն ստացել է Գ.Երանյանի, ապա պոլսաբնակ իտալացի դաշնակահար Չ.Մանձոնիի մոտ: 1861-1864թթ. սովորել է Միլանում: Հայ առաջադեմ մտավորականների հետ միասին պայքարել է հանուն հայ ազգային մշակույթի զարգացման: 
 
Չուխաջյանի ստեղծագործություններում համադրված են արևմտահայ քաղաքային երաժշտության և արևմտյան դասական երաշտության ձևերը: Բազմաթիվ դաշնամուրային ստեղծագործությունների, կամերային և սիմֆոնիկ գործերի հեղինակ է, գրել է նաև ստեղծագործություններ թատերական ներկայացումների համար: 
 
Չուխաջյանը հեղինակել է հայկական ազգային դասական առաջին օպերան՝ «Արշակ Բ» (1868թ.), «Զեմիրե» օպերա-հեքիաթապատումը, «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (1875թ.), «Արիֆի խարդախությունը» (1872թ.), «Քյոսե Քեհյա» (1873թ.) օպերետները: Մահացել է 1898թ. Զմյուռնիայում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.