Encyclopedia

Ալեքսանդր Արաքսմանյան

Հայ արձակագիր, դրամատուրգ, թատերագետ, կինոսցենարիստ, լրագրող, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Արաքսմանյանը (Ալեքսանդր Արմենի Մանուկյան) ծնվել է 1911թ.-ի հունիսի 3-ին: 1980թ. արժանացել է Գ. Սունդուկյանի անվան մրցանակի («Հինգ րոպե ճշմարտություն» պիեսի համար), իսկ 1936թ.-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ է եղել:

Արաքսմանյան գրական անունը հորինել է ինքը։ Այն կազմված է գրողի հայրանվան առաջին վանկից`   «Ար», անվան միջնամասի «ա», «ք» և «ս» տառերից և ազգանվան առաջին «ման» վանկից՝ Ար+ա+ք+ս+ման=Արաքսման։

 

Սկզբում ստորագրել է հենց այդպես`   Արաքսման, հետագայում դրան կցել է ազգանվան «յան» վերջավորությունը և գրական աշխարհում ճանաչվել Արաքսմանյան ազգանունով։

 

Ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ`   Գյումրի) քաղաքում։ Թատերական աշխարհի հետ շփվել է մանկուց։ Սովորել է Ստ. Լիսիցյանի մասնավոր դպրոցում։ 1928թ.-ին զբաղվել է ուսուցչությամբ (Լենինականում և շրջակա գյուղերում)։
 
1943թ.-ին փոխադրվել է Երևան։ Աշխատել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում։ 1968-1973թթ. եղել է «Էկրան» հանդեսի խմբագիրը։
 
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1971թ.) և ժողովուրդների բարեկամության (1981թ.) շքանշաններով։ Մահացել է 1982թ. Յալթայում, թաղվել Երևանում:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.