Encyclopedia

Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հիմնել են Apple Computer Company-ն

Apple Inc.-ն ամերիկյան կազմակերպություն է, որն արտադրում է անհատական և պլանշետային համակարգիչներ, հեռախոսներ, ծրագրային ապահովում:

Ընկերությունն անհատական համակարգիչների և գրաֆիկական ինտերֆեյսով ժամանակակից բազմանշանակ օպերացիոն համակարգերի առաջամարտիկ է: Կազմակերպության գլխամասը գտնվում է Կուպերտինոյում`   Կալիֆորնիա նահանգում:

 

Ինովացիոն տեխնոոգիաների և էսթետիկ դիզայնի շնորհիվ Apple ընկերությունն ստեղծել է յուրահատուկ վարկանիշ: Սպառողական շուկայում նրան հաճախ պաշտանմունքի առարկա են դարձնում: 

 

2011թ.-ի մայիսին Millward Brown միջազգային հետազոտական կազմակերպության վարկանիշային ցուցակում Apple ապրանքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկարժեք բրենդը (գնահատվել է $153,3 մլրդ.):
 
2011թ.-ի մայիսի սկզբին Apple-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք կազմակերպությունն ըստ շուկայական կապիտալիզացման, որն օգոստոսի 10-ին կազմում էր $338,8 մլրդ:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.