Encyclopedia

Մարտին Լյութեր Քինգ

Ամերիկացի սևամորթ բապտիստ քարոզիչ Մարտին Լյութեր Քինգը (հունվարի 15, 1929թ., Ատլանտա, Ջորջիա - ապրիլի 4, 1968թ., Մեմֆիս, Թենեսի) առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժումը։

1964թ. արժանացել է Նոբելյան մրցանակի խաղաղության բնագավառում ոչ բռնի դիմադրութան մեթոդներով ռասայական հավասարություն հաստատելու իր սկզբունքների համար։

Քինգը կրթություն է ստացել Ատլանտայի Մորհաուզ քոլեջում և ավարտել այն 1948 թվականին, ապա 1951թ.-ին աստվածաբանության ոլորտում աստիճան է ստացել Փենսիլվանիայի Չեստեր քաղաքի Քրոզեր սեմինարիայից։ 1955թ.-ին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Բոստոնի համալսարանում։ 

1954թ. նա դարձել է հոգևորական Ալաբամայի Մոնտգոմերի քաղաքում, որտեղ գլխավորել է ռասայական խտրականությամբ ղեկավարվող հասարակական տրանսպորտի զանգվածային բոյկոտը։ 
 
Մ. Լ. Քինգը համաամերիկյան հռչակ ձեռք բերեց՝ կազմակերպելով և ղեկավարելով «Քրիստոնեական ղեկավարման հարավային կոնֆերանսը», խրախուսելով քաղաքական ակտիվության ոչ բռնի տակտիկա, ինչպիսին էր 1963թ. «Դեպի Վաշինգտոն Երթը» սևամորթերին քաղաքացիական իրավունքներ շնորհելու պահանջով։
 
1965թ.-ից սկսած՝ Մ. Լ. Քինգի առաջնորդությունը զիջեց սևամորթերի շարժման ռադիկալ տարրերին, նրա փորձերը, ուղղված քաղաքական պայքարում բոլոր ռասաների ներկայացուցիչներին ներառելուն, ձախողվեցին, իսկ նա սպանվեց (ենթադրվում է՝ ռասիստների կողմից) 1968թ. ապրիլի 4-ին Մեմֆիսում։
 
Հատված Մարտին Լյութեր Քինգի «Ես երազանք ունեմ» ելույթից
 
«...Ես այսօր ձեզ ասում եմ, իմ ընկերներ, որ չնայած դժվարություններին և հիասթափություններին՝ ես երազանք ունեմ: Այդ երազանքը խորը արմատավորվել է ամերիկյան երազանքում... Մեզ համար ակնհայտ է, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար... Ես երազանք ունեմ այսօր:
 
Ես երազանք ունեմ, որ կգա օրը, երբ բոլոր ցածրադաշտերը կբարձրանան, բոլոր բլուրները և լեռները կիջնեն, անհավասար տեղանքները կվերածվեն հարթավայրերի, կորացած տեղանքները կդռանան ուղիղ, Աստծո մեծությունը մեր առջև կկանգնի, և բոլոր մահկանացուները միասին դրանում կհամոզվեն:
 
Այդպիսին է մեր հույսը: Դա հավատ է, որով ես վերադառնում եմ Հարավ: Այդ հավատով մենք կկարողանանք հուսահատության լեռից հատել հույսի քարը: Այդ հավատով մենք կարող ենք մեր ժողովրդի աններդաշնակ ձայները վերածել եղբայրության հիանալի սիմֆոնիայի:
 
Այդ հավատով մենք կարող ենք միասին աշխատել, միասին աղոթել, միասին պայքարել, միասին գնալ բանտեր, միասին պաշտպանել ազատությունը`   իմանալով, որ մի օր մենք ազատ կլինենք:
 
Դա կլինի մի օր, երբ Աստծո բոլոր զավակները կկարողանան երգել`   այդ բառերի մեջ դնելով նոր իմաստ՝ «Երկիր իմ, դա Ես եմ քեզ, ազատության քաղցր երկիր, դա ես եմ քեզ գովերգում: Երկիր, որտեղ մահացել են իմ հայրերը, ուխտավորների հպարտության երկիր, թո´ղ ազատությունը զրնգա բոլոր լեռնային լանջերից...»:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.