Encyclopedia

Գուրգեն Բորյան

Դրամատուրգ, բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր («Սարոյան եղբայրներ» կինոնկարի սցենարի համար, 1970թ.), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1971թ.), 1936թ.-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ Գուրգեն Բորյանը ծնվել է Շուշի քաղաքում 1915 թվականի հունիսի 20-ին։
Ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1938-1941թթ.-ին և 1950-1954թթ.-ին եղել է Հայաստանի խորհրդային գրողների միության քարտուղար:
 
Բեմադրվել են նրա «Բարձունքներում» (1949թ.), «Հրաշալի գանձ» պիեսները։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են նախկին ԽՍՀՄ ժողովուրդների մի շարք լեզուներով: Պարգևատրվել է Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի և այլ շքանշաններով: 
 
Մահացել է 1971թ.-ի ապրիլի 15-ին Երևանում։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.