Encyclopedia

Հրաչյա Քոչար

1910 թվականի մայիսի 2-ին Բագրևանդ գավառում՝ Նպատ լեռան ստորոտում գտնվող Ղումլիպուճախ գյուղում է ծնվել գրող Հրաչյա Քոչարը: Գաղթի ճանապարհներին մահանում է մայրը, իսկ 1918 թվականին՝ հայրը՝ հայտնի խմբապետ Քոչոն, ով կռվել է Անդրանիկ զորավարի ջոկատում: Տեղափոխվել է Երևան ու ընդունվել բանասիրական ֆակուլտետ: Այդ տարիներին էլ արել է գրական առաջին փորձերը:

1939 թվականին՝ կուսակցական տույժ ստանալուց հետո, մնացել է անաշխատանք, ապա Մարտիրոս Սարյանը նրան առաջարկել է աշխատել իր ղեկավարած Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում: Ոտքով շրջել ու ուսումնասիրել է հայկական վանքերի ու մատուռների վիճակը:

 

1941 թվականի հունիսին կամավոր մեկնել է ռազմաճակատ, թեև գրողները կարող էին խուսափել պատերազմին մասնակցելուց: Կռվի կարճատև դադարներին գրել է ակնարկներ:
 
Ստալինգրադի ճակատամարտերում աչքի ընկած խիզախությունների համար պարգևատրվել է  այլ շքանշաններով ու մեդալներով: 1942 թվականին արդեն լույս է տեսել գրողի պատմվածքների ժողովածուն, մեկ տարի անց`   պատերազմական ակնարկների և պատմվածքների ժողովածուն:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.