Encyclopedia

Սահմանափակ կարողություններով մարդկանց իրավունքների պաշտպանության միջազգային օր

Մայիսի 5-ին նշվում է Սահմանափակ կարողություններով մարդկանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Հայաստանում սահմանափակ հնարավորություններով մարդիկ բնակչության ամենախոցելի հատվածն են: Սրված է հատկապես զբաղվածության հարցը:

Սահմանափակ կարողություններով մարդկանց իրավունքների կոպիտ ոտնահարում է համարվում անգամ բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովի տրամադրած տեղեկանքը, որում նշվում է, որ հաշմանդամ մարդը հատուկ ստեղծված պայմաններում կարող է աշխատել միայն իբրև հավաքարար կամ աման լվացող:

 

Հաշմանդամների իրավունքների պաշտպանության «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը նշում է, որ աշխատանքի թույլտվություն ունենալու դեպքում անգամ սահմանափակ առողջական հնարավորություններով մարդիկ դժվար թե կարողանային հասնել աշխատավայր, քանի որ մեր երկրում շենքերն ու տրանսպորտը շարունակում են մնալ չհարմարեցված նրանց տեղաշարժին:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.