Encyclopedia

Մարտիրոս Վեսպեր

Արձակագիր Մարտիրոս Տիգրանի Վեսպերը (Դաբաղյան) ծնվել է 1893թ.-ի ապրիլի 28-ին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Եղել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967թ.), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934թ.-ից:

Նրան գրաճանաչություն է սովորեցրել տատը`   Եղիսաբեթը։ Սովորել է Վանի Երամյան դպրոցում, ապա պետական ուսուցչանոցում։

 

1915թ.-ին գաղթել է Արևելյան Հայաստան։ Երկար տարիներ աշխատել է որպես մանկավարժ, ապա «Գրական սերունդ» և «Խորհրդային գրականություն» ամսագրերի խմբագրություններում։

 

Այնուհետև ադրբեջաներեն է դասավանդել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Մահացել է 1977թ.-ի սեպտեմբերի 20-ին:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.