Encyclopedia

Գրիգոր Ղափանցյան

Հայ լեզվաբան, հայագետ Գրիգոր Այվազի Ղափանցյանը ծնվել է 1956թ. մայիսի 3-ին։ Բարձրագույն կրթությունն ստացել է Պետերբուրգի համալսարանում: Ավարտել Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը, աշակերտել է Նիկողայոս Մառին։

Զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ նախ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ ԵՊՀ-ում (1921թ.-ից)։ Եղել է ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի դիրեկտոր (1950-1956թթ.)։

 

1930թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում, 1942թ.-ին`   գիտության վաստակավոր գործչի կոչում, ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր անդամներից է, եղել է նրա հասարակագիտական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ունեցել է պատմաբանասիրական հետաքրքրություններ։ 

 

Հայերենի ծագման և ցեղակցության վերաբերյալ զարգացրել է այն տեսությունը, թե նրա մեջ առկա է երկու շերտ`   հնդեվրոպական և տեղական, ընդ որում`   հիմնականը տեղական շերտն է։ Տեղական ասելով`   նա հասկանում էր փոքրասիական և կովկասյան այն լեզվանստվածքը, որն անվանի հայագետի կարծիքով խոր արմատներ ունի հայերենում։
 
Իր մենագրություններում և բազմաթիվ հոդվածներում ուշագրավ դիտողություններ է արել տեսական լեզվաբանության, հայերենի զարգացման պատմության, հայ ժողովրդի կազմավորման ակունքների, նրա հնագույն լեզվաէթնիկական առնչությունների վերաբերյալ։ Գրիգոր Այվազի Ղափանցյանը մահացել է 1887թ. փետրվարի 17-ին:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.