Encyclopedia

Գյուստավ Ֆլոբեր

Ֆլոբերը (1821թ., դեկտեմբերի 12, Ռուան - 1880թ., մայիսի 8, Կանտելե) ֆրանսիացի նշանավոր վիպագիր է։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են «Տիկին Բովարի»-ն, «Սալամբո»-ն, «Սովորական սիրտ»-ը, «Զգացմունքների դաստիարակություն»-ը և այլն:

Ֆլոբերի «Տիկին Բովարի» վեպն առաջին անգամ տպագրվել է 1856թ. և համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ Վեպը 1856թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին տպագրվել է Փարիզի «Ռեվյու դը Պաղի» գրական ամսագրում։

 

Վեպի հրապարակումից հետո հեղինակին ու հրատարակչին մեղադրեցին ընդունված բարոյական նորմերի նկատմամբ անհարգալից գտնվելու համար, անգամ՝ 1857թ. հունվարին դատական գործ հարուցեցին հեղինակի և թերթի խմբագրի դեմ։ Այսօր այն համարվում է ոչ միայն ռեալիզմի կարևորագույն գործերից մեկը, այլև գրականության վրա խոշոր ազդեցություն թողած ստեղծագործություն:

 

Վեպը գրելու գաղափարը Ֆլոբերը հղացել է դեռևս 1851թ.։ Վեպը գրել է 5 տարում `   առանձին դրվագների վրա ամբողջ շաբաթներ և նույնիսկ ամիսներ անցկացնելով։ Այդ մասին վկայել է նաև Ֆլոբերը։ Նա կարդում էր այն վեպերը, որոնք սիրում էր իր հերոսուհի Էմման, ուսումնասիրում էր մկնդեղից թունավորման բոլոր ախտանշանները։
 
Հայտնի է, որ հերոսուհու թունավորման տեսարանը գրելիս Ֆլոբերն իրեն վատ է զգացել։ Վեպի նախատիպը Դելամարի իրական պատմությունն է, բայց Ֆլոբերը կտրականապես հերքում էր այդ փաստը`   ասելով, որ տիկին Բովարին նախատիպ չունի։ Մի անգամ էլ նա հայտարարեց, որ տիկին Բովարին հենց ինքն է: Գյուստավ Ֆլոբերը մահացել է 1880թ.:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.