Encyclopedia

Մկրտիչ Աճեմյան

Հայ բանաստեղծ Մկրտիչ Աճեմյանը ծնվել է 1838-ին Կ.Պոլսում։ Սովորել է Մուրատ–Ռափայելյան վարժարանում։ 1858–ից մինչև կյանքի վերջը պաշտոնավարել է Կ.Պոլսի հեռագրատանը։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1871–ին։

Մ.Աճեմյանի ստեղծագործությունների հիմնական էությունը բողոքն է սոցիալական անարդարությունների դեմ։ Սիրո և բնության երգերում բնության գեղեցկությունները հակադրել է մարդկանց ահավոր թշվառություններին։

Աճեմյանի 1870-80–ական թթ. ռեալիզմի համար ծավալված պայքարի առաջամարտիկներից  էր արևմտահայ իրականության մեջ։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.