Encyclopedia

Խաչիկ Դաշտենց

Խաչիկ Դաշտենցը ծնվել է 1910թ.-ի մայիսի 25-ին Դաշտադեմ գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1932թ.), Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժինը (1940թ.)։ 1965 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Դասախոսել է Երևանի բուհերում։ 1965-1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող:

Խաչիկ Դաշտենցն իր գրական ուղերթն սկսել է բանաստեղծություններով։ Նրա առաջին երգերն արժանացել են Եղիշե Չարենցի հատուկ վերաբերմունքին։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Երգերի գիրք»-ը, լույս է ընծայվել 1932 թվականին: Այնուհետև հրատարակվել է «Գարնանային երգեր» (1934թ.), «Բոց»(1936թ.) ժողովածուները և «Տիգրան Մեծ»(1947թ.) չափածո ողբերգությունը։ 

 

«Բոց» գրքի տպագրությունն այնքան աղմուկ է հարուցել, որ Դաշտենցը հեռացել է Մոսկվա: Մոսկովյան ուսումնագնացությունը վճռական դեր է խաղացել Դաշտենցի ճակատագրում. անգլերենն այն հենարանն էր, որով նա գործի էր դնելու ներսում եղած բանաստեղծական կրակները:
 
Անգլերենից թարգմանել է Շեքսպիրի «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Լիր արքա», «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունները ու պատմական քրոնիկներ, այլ երկեր։ Կազմել է հայկական դպրոցների համար անգլերենի դասագիրք:
 
Դաշտենցին լայն ճանաչում է բերել արևմտահայության ողբերգությունը և սասունցիների նորոգ կյանքն արտացոլող «Խոդեդան» վեպը: Հաջորդ քայլը, թերևս ամենանշանակալիցը, եղավ «Ռանչպարների կանչը» վեպը, որը պատմում է թուրքական լծի դեմ հայ հայդուկների մղած պայքարի մասին:
 
Գրել է բանասիրական աշխատություններ՝ «Բայրոնը և հայերը» (1959թ.), «Ըղձյալ այգաբացի երգիչը» (1967թ., Ե. Չարենցի մասին): Մահացել է  Բիթլիսի վիլայեթի Խութ-Բռնաշեն գավառում 1974թ.-ի մարտի 9-ին:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.