Encyclopedia

Թոմաս Մուր

Անգլիացի պոետ Թոմաս Մուրը ծնվել է 1779թ.-ի մայիսի 28-ին: Տասնչորս տարեկանից համագործակցել է դուբլինյան տարբեր ամսագրերի հետ: Ավարտել է Դուբլինի համալսարանը:

1800թ. հրատարակել է իր «Անակրեոնի գովերգները», մեկ տարի անց՝ «Հանգուցյալ փոքրիկ Թոմասի պոեմները» ժողովածուները:

 

1807թ. լույս է տեսնում նրա «Իռլանդական երաժշտություն» ժողովածուն, այնուհետև «Ազգային մոտիվներ» և «Սուրբ երգեր» ժողովածուները:

 

1815թ. Մուրը գրում է իր «Լալա Ռուկ» հայտնի ստեղծագործությունը, որը թարգմանվում է նաև պարսկերեն: Թոմաս Մուրը մահացել է 1852թ.-ի փետրվարի 25-ին:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.