Encyclopedia

Հենրիկ Սենկևիչ

Լեհ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1905թ.) Հենրիկ Սենկևիչը ծնվել է 1846թ. մայիսի 5-ին: Գրել է բազմաթիվ պատմական վեպեր, այդ թվում՝ «Կրակով և թրով» (1883-1884թթ.), «Ջրհեղեղ» (1884-1886թթ.), «Պան Վոլդիևսկի» (1887-1888թթ.) եռագրությունը (վերաբերում է 17-րդ դարի երկրորդ կեսի Լեհաստանի և հարևան երկրների պատմությանը):

«Յո երթաս» («Quo vadis», 1894-1896թթ.) էպիկական վեպում պատկերվում են մ.թ. I դարում քրիստոնյաների նկատմամբ Ներոն կայսեր հալածանքները:

 

«Խաչակիրներ» վեպը (1897-1900թթ.) նվիրված է 14-րդ դարի վերջին 15-րդ դարի սկզբին Տևտոնյան միաբանության ծավալապաշտական նկրտումների դեմ լեհերի և լիտվացիների պայքարին:

 

Հենրիկ Սենկևիչի մի շարք երկեր թարգմանվել են հայերեն:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.